Նախորդ դարերում, երբ կինը ներկայանում էր առանց գլխարկի, դա համարվում էր մեղմ ասած ոչ այնքան բարոյական պահվածք: Որոշ ժամանակ անց, կարծես, ամեն ինչ գլխիվայր շրջվում է: Չնայած ձմռան ցրտին և ամռան տապին, կանայք և աղջիկները տանից դուրս էին գալիս առանց գլխի պաշտպանիչ աքսեսուարի: Այսօր հայ աղջիկները կարծես սովորել են, որ ամռանը գլխարկ դնելը, ոչ միայն ցանակալի է, այլև գեղեցիկ և ոճային: Իսկ ինչպիսի՞ գլխարկներ և գլխի այլ աքսեսուարներ են նորաձև այս ամռանը, իմացիր ESem.am-ի հետ միասին:)
Լայնեզր գլխարկներ
Ոչ նորաձևությունը, ոչ ժամանակը, ի զորու չեն կնոջ պահարանից վերացնել այս կանացի աքսեսուարը: Բացի նրանից, որ այս գլխարկը գրավչություն է հաղորդում կնոջը, այն նաև իր լայն հովարի շնորհիվ հրաշալի պաշտպանում է արևից: Ծղոտից թե կտորից, էլէգենատ թե ռոմանտիկ, առօրյա կյանքում թե ծովափում, դրանք յուրքանչյուր կերպարին ճոխություն, էլեգանտություն և կանացիություն են հաղորդում: Այս լայնեզր գլխարկները կարելի է համադրել գրեթե ամեն ինչի հետ, օրինակ` երկար զգեստի հետ հրաշալի կնայվեն թե´ ծղոտե, թե´ կտորից գլխարկները, երեկոյան, սև փոքրիկ զգեստի հետ կարելի է համադրել դասական լայնեզր գլխարկ: Իսկ ահա կլոր շրջանակով, մեծ արևային ակնոց համադրելով կարելի է «տեղափոխվել» 70-ականներ:)
Կեպիներ
Արդեն մի քանի տարի է ինչ կեպիները ոչ միայն տղամարդկանց զգեստապահարանի մի մասնիկ են, այլև կանանց: Յուրաքաչնյուր աղջիկ ցանկանում է ամռան շոգին գոնե մեկ անգամ հրաժարվել բարձրակրունկներից, հարդարված մազերից և այդ ժամանակ նրան օգնության են հասնում կեդերն ու կեպիները:) Այս տարի նորաձև են լայն հովարով կեպիները, որոնց վրա կան զարդանախշեր: Կեպիները կարելի է համադրել ջինսե տաբատների և կիսաշրջազգեստների, լեգինսների, սնիկերների հետ, իսկ եթե բարձրակրունկների սիրահար ես կարող ես կեպիի հետ հագնել նաև սպորտային բարձրակրունկ կոշիկ:)
Գլխաշորեր
Գլխաշորերը դեռ վաղուց էին զարդարում կանանց, թեպետ ժամանակի հետ միասին փոխվել է նրանց նշանակությունը: Այսօր, արևմուտքում դրանց օգտագործումը զուտ ոճային առանձնահատկություն է: Քանի որ, այն հրաշալի պաշտպանում է մազերը արևից, փոշուց և քամուց դրանք հիմնականում կարելի է օգտագործել ճանփորդության ժամանակ: Գլխաշորերի կապելու նորաձև միտում, որպես այդպիսին գոյություն չունի. կարևորը, որ կապված ձևը համապատասխանի դիմագծերիդ: Եթե դեմքդ օվալաձև է և թերություններն ակնհայտ չեն, կարող ես կապել այնպես, որ այն ծածկի ամբողջ մազերդ, իսկ եթե քեզ չի սազում այդ ձևը, ուրեմն նորաձև երևալու համար կապիր այս նկարի նման: Գլխաշորերը գեղեցիկ են նայվում ինչպես լողափում` այնպես էլ առօրյա կյանքում` սառաֆանների և երկար կիսաշրջազգեստների հետ, որոնք կարող են լինել նաև արևելյան ոճի:
Ծաղկային աբադոկներ
Թեև խոշոր աբադոկները հայտնի ու նորաձև են դարձել ձմռանը, սակայն ամառային ծաղիկներով աբադոկների պիկը հենց այս սեզոնին է: Խոշոր, արհեստական ծաղիկներով աբադոկը կգեղեցկացնի քեզ անգամ այն ժամանակ, երբ նույնիսկ չես հասցրել մազերդ սանրել:) Ի դեպ, դրանք կարող ես պատրաստել ինքնուրույն. դիզայնի խանութից գնիր քո ճաշակով մի քանի ծաղիկ և սիլիկոնե սոսնձի օգնությամբ` քո նախընտրած ձևով, կպցրու լայն աբադոկի վրա:) Ծաղկային աբդոկներ կարող ես դնել և´ զբոսնելիս, և´ երեկույթի, և´ լողավազան գնալիս:)
By Tina