Facebook-ը ձեռք է բերում  "LiveRail" պլատֆորմը տեսագովազդի զետեղման համար: Այդ մասին ասված է սոցցանցի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Գործարքի գումարն ընկերությունները չեն հայտնում: "TechCrunch" հրատարակության տվյալներով՝ "LiveRail"-ը Facebook-ի վրա նստել է մոտավորապես 500 միլիոն դոլար:

 

2007 թվականին հիմնադրված "LiveRail"-ն իրենից ներկայացնում է պլատֆորմ տեսագովազդի զետեղման համար: Ծառայության սպասարկյալների թվում են 200 տարբեր ընկերություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ABC հեռուստաընկերությունը, "Conde Nast" հրատարակչական տունը և ֆրանսիական Dailymotion տեսահոստինգը: "LiveRail"-ի ռեսուրսներում ամսական ցուցադրվում է շուրջ 7 միլիարդ տեսահոլովակ:   

 

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն է՝ 157 միլիարդ դոլարի կապիտալացմամբ (NASDAQ): 2014 թվականի առաջին եռամսյակում Facebook սոցիալական ցանցի զուտ շահույթը հասել է 642 միլիոն դոլարի, հասույթը՝ 2,5 միլիարդ դոլարի: Սոցցանցի ամսեկան լսարանը կազմում է 1,28 միլիարդ օգտատեր: Ընկերությունը հիմնվել Է 2004 թվականին Մարկ Ցուկերբերգի կողմից: