Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 8-16-ը կանցկացվի «Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի «Վիտեբսկ 2014» էստրադային երգի կատարողների միջազգային մրցույթը: Հայաստանից մրցույթն կներկայանա երգչուհի Տիգրանուհի Շահինյանը: Մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում նա հանդես կգա «Իմ երգը», «Ստենա» և «Ժը սյուի մալադ» երգերի կատարումներով:
«Սլավյանսկի բազար» արվեստների միջազգային փառատոնին Հայաստանը մասնակցում է 2003 թվականից` արժանանալով տարբեր մրցանակների: Տարբեր տարիներին մրցույթին մասնակցել են Միստր Իքսը (2004 թ., Հատուկ մրցանակ), Անի Քրիստին (2005 թ., Հատուկ մրցանակ), Կարինե Ասիրյանը (2006 թ., 2-րդ մրցանակ), Անդրեն (2007 թ., մասնակցել է որպես պատվավոր հյուր), Սերգեյ Խաչատրյանը (2008 թ., Հատուկ մրցանակ), Սոնա Գյուլխանյանը (2008 թ.), Լիլուն (2009 թ.), Անահիտ Շահբազյանը (2010 թ., 2-րդ մրցանակ), Նարեկ Մակարյանը (2011 թ.), Ռուսլան Էլյազյանը (2012 թ.), Վրեժ Կիրակոսյանը (2013 թ.):