Այս պահին Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում տեղի է ունենում դերասան, հումորիստ Աշոտ Ղազարյանի որդու` երգահան Արման Ղազարյանի (ով մասնագիտությամբ արևելագետ է և իրավաբան) և Լոռու մարզային ոստիկանապետ Արտակ Կարապետյանի դստեր` Տաթևիկ Կարապետյանի պսակադրությունը:

Չնայած արարողությունն արդեն սկսվել էր, բայց PressIdent.am-ին հաջողվեց մի քանի մանրամասներ ճշտել դերասանից: Մեզ հետ զրույցում Աշոտ Ղազարյանը նշեց, որ հարսանիքը ավանդական է:

 

 

 

 «Ամբողջությամբ ավանդական հարսանիք է: Գնացել էինք աղջկա հետևից, հիմա էլ արդեն արարողությունը սկսել է, երկար խոսել չեմ կարող»,- մեզ հետ կարճ զրույցում հապճեպ ասաց նա:

Հարցին` արդյոք ճիշտ են համացանցում տարածված այն տեղեկությունները, որ հարսանեկան խնջույքը տեղի է ունենալու Օջախում, որին մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ, ի պատասխան` դերասանն ասաց. «Ոչ, նա ներկա չի լինելու: Լինելու են որդուս գործընկերները, մեր ընկերները»:

Տեղեկացնենք, որ Արման Ղազարյանն աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում:

PressIdent.am-ը հարսանիքից այլ մանրամասներ կներկայացնի ավելի ուշ:

ESem.am-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում:


Քրիստինե Պողոսյան