Միացյալ Նահանգների "General Motors" խոշորագույն ավտոարտադրողը Հյուսիսային Ամերիկայում դադարեցրել է 2013 և 2014 թվականների մոդելային շարքի "Chevrolet Cruze"-ի վաճառքները:
Վաճառքի դադարեցման պատճառ է դարձել որոշ ավտոմոբիլներում անվտանգության բարձի թերությունը: Ներկայում GM-ն կոնսուլտացիաներ է անցկացնում մատակարարների հետ՝ պարզելու, թե որ ավտոմոբիլները արատավոր դետալ ունեն:
"Chevrolet Cruze"-ն ԱՄՆ-ում "General Motors"-ի արտադրության ամենավաճառվող մոդելն Է: 2013 թվականին վաճառվել Է 248 հազար այդպիսի ավտոմոբիլ: