Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթին Փերին ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն Հիլարի Քլինթոնին առաջարկել է երգ ձայնագրել նրա նախընտրական քարոզարշավի համար:

 

Այս մասին Փերին տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Երգչուհին նաև Instagram-ում տեղադրել է Քլինթոնի հետ լուսանկարը: «Ասացի Հիլլարի Քլինթոնին, որը եթե անհրաժեշտություն լինի, ես նրա նախընտրական քարոզարշավի համար երգ կձայնագրեմ, ինչին ի պատասխան Քլինթոնն ասաց, որ դա բարդ որոշում չէ: «Դու արդեն ձայնագրել ես, շարունակիր ամեն ինչ, որ մենք լսենք քո ճիչը (Քլինթոնը նկատի է ունեցել Փերիի Roar երգը, որը մի շարք ռեկորդներ է սահմանել)»: