Երգիչ Սթինգը՝ Մեծ Բրիտանիայի ամենաունևոր երաժիշտներից մեկը, մտադիր է երեխաներին թողնել առանց ժառանգության: Այդ մասին նա պատմել է Daily Mail թերթին:

 

Ինչպես նշել է Սթինգը, նա ցանկանում է, որ իր վեց երեխաներն իրենք փող վաստակեն:

 

«Ես որոշակիորեն չեմ ցանկանում նրանց տրաստային ֆոնդեր թողնել, որոնք ծանր բեռ են լինելու: Նրանք պետք Է աշխատեն: Իմ բոլոր երեխաները գիտեն այդ մասին եւ հազվադեպ են ինձանից որևԷ բան խնդրում, ես դա շատ եմ գնահատում ու հարգում»,-հայտարարել Է երգիչը:

 

Սթինգը վերապահություն Է արել, որ երեխաներին կօգներ, եթե նրանք ծանր վիճակում հայտնվեին, բայց երբեք հարկ չի եղել այդ անել:

 

The Police խմբի նախկին ղեկավարը մեծացել Է բանվորական ընտանիքում. այժմ նրա կարողությունը կազմում Է 180 մլն ֆունտ սթեռլինգ (306,7 մլն դոլար): Սթինգի ձայնագրությունները 100 միլիոն օրինակով տարածվել են աշխարհով մեկ:

 

Սթինգը երկու երեխա ունի առաջին ամուսնությունից՝ Ջոզեֆը (37 տարեկան) և Քեյթը (32 տարեկան), և չորս երեխա՝ երկրորդ ամուսնությունից՝ Բրիջիտ Մայքլը (30 տարեկան), Ջեյքը (28 տարեկան), Էլիոթ Փոլինը (23 տարեկան) և Ջակոմո Լուքը (18 տարեկան):