"Apple" ընկերության՝ այսպես կոչված «խելացի ժամացույցի» զանգվածային արտադրությունը կսկսվի արդեն հուլիսին Տայվանի ձեռնարկությունում:
Apple-ի կողմից համակարգչի գործառույթներով օժտված և ժամացույց ձև ունեցող սարքի թողարկման վերաբերյալ լուրերը շուկայում տարածվել են անցյալ տարվանից: Սարքի անվանումն առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, բայց «խնձորային արտադրանքի» երկրպագուներն արդեն այն կոչել են "iWatch"`ընկերության մյուս գաջեթների՝ "iPad"-ի և "iPhone"-ի համանմանությամբ:
Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ նորույթի ուղղանկյուն Էկրանի անկյունագծի չափը կկազմի 2,5 դյույմ: «Խելացի ժամացույցի» թվատախտակը փոքր-ինչ դուրս ցցված կլինի ապարանջանից՝ կազմելով կամարի ձև: Ժամացույցի համար նախատեսված է սենսորային ինտերֆեյս և սարքի անհաղորդալար լրալիցքավորման հնարավորություն:
Արտադրության արդեն աաջին տարում "Apple"-ը մտադիր Է շուկային մատակարարել 50 միլիոն սարք: