Չիլիի Ատակամա անապատում պայթեցրել են լեռան գագաթը, որպեսզի հրապարակ պատրաստեն աշխարհում ամենամեծ աստղադիտակի կառուցման համար: Այս մասին հայտնել են Եվրոպական հարավային աստղադիտարանի ներկայացուցիչները, որն զբաղվում է նախագծի իրագործմամբ:

 

Խոսքը վերաբերում է այսպես կոչված Եվրոպական չափազանց մեծ աստղադիտակին (E-ELT)՝ 39 մետր տրամագծով հայելու սեգմենտով, որը թույլ կտա հավաքել 15 անգամ ավելի շատ լույս, քան գոյություն ունեցող ցանկացած աստղադիտակ: Դրա կառուցումն, ինչպես սպասվում է, կավարտվի 2024 թվականին: Աստղադիտարանը կգտնվի Արմասոնես լեռան վրա, որտեղ էլ անցկացվել են պայթեցման աշխատանքները:

 

Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն Թիմ դե Զեուի խոսքով՝ «E-ELT աստղադիտակի շնորհիվ, անտարակույս, կկատարվեն հայտնագործություններ, որոնք այսօր մենք չենք կարող նույնիսկ պատկերացնել»: Դրանք անշուշտ ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդկանց կհարկադրեն խորհրդածել գիտության, տեխնոլոգիաների և տիեզերքում մեր տեղի շուրջը»,- ասել է նա:

 

E-ELT աստղադիտակի կառուցման նախագծի արժեքը գնահատվում է 1,36 միլիարդ դոլար: Ֆինանսավորումը համատեղ կիրականացվի նախագծի 14 անդամ երկրների կողմից: