Միացյալ Նահանգների Amazon առցանց-մանրավաճառը Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ) կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է "Fire Phone" սեփական սմարթֆոնը:

 

Սարքի գլխավոր առանձնահատկությունը եռաչափ ինտերֆեյսն է: Այն հիմնված է օգտատիրոջ գլխի դիրքի հսկման համակարգի վրա: Դրա համար մշակողները սմարթֆոնը հանդերձել են տեսադաշտի 120 աստիճան անկյունով չորս խցիկներով: Այսպես, կախված օգտատիրոջ հեռվությունից՝ դիսփլեյի Էկրանի վրա պատկերը կարող փոխել իր մասշտաբը և կողմնորոշումը:

 

Սարքի հաջորդ առանձնահատկությունն է դարձել "FireFly" տեխնոլոգիան՝ լուսանկարների, երաժշտության, գրքերի, հեռախոսահամարների, հասցեների, հեռուստատեսային շոուների ճանաչման գործառույթը: Օբյեկտների մասին տեղեկատվությունը դրանց ճանաչումից հետո օգտատերը կարող է ստանալ ոչ մայն հենց ինտերնետ-խանութի Էջերում, այլև «Վիկիպեդիայում»: Բուն ծառայության համար նաեւ նախատեսված է առանձին ստեղն: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սարքը կարող է ճանաչել ավելի քան 100 միլիոն զանազան առարկա: Վաճառքների մեկնարկը պլանավորված Է հուլիսի 25-ին: