Արքայազն Ֆիլիպեն տեղական ժամանակով կեսգիշերին (Երևանի ժամանակով ժամը 02:00-ին) պաշտոնապես դարձել է Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը: Նրա գահակալման արարողությունը հունիսի 19-ին տեղի կունենա երկրի խորհրդարանի ստորին եւ վերին պալատների համատեղ նիստում:

 

46-ամյա Ֆիլիպ VI-ը երդում կտա, իսկ այնուհետեւ հանդես կգա ճառով, որում, ինչպես սպասվում է, կներկայացնի իր՝ որպես պետության ղեկավարի գործունեության հիմնական ուղղությունները:

 

Արքայազնը լավ կրթություն է ստացել Իսպանիայում, Կանադայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև զինվորական պատրաստություն է անցել բոլոր զորատեսակներում: Երկար տարիներ արքայազնը կատարել է պաշտոնական արտասահմանյան ուղեւորություններ, ինչը նրան հնարավորություն է տվել անձամբ ծանոթանալու տարբեր երկրների բազմաթիվ ղեկավարների և թագավորական ընտանիքների անդամների հետ: Նա նաեւ այցելել է Իսպանիայի բոլոր ինքնավար մարզեր և քաջատեղյակ է նրանց հիմնախնդիրներին: Բացի այդ, Ֆիլիպեն աչքի է ընկնում համեստությամբ, դատողությունների կշռադատվածությամբ, զսպվածությամբ և լավ դաստիարակությամբ: Նրա հեղինակությունն արատավորված չէ որևէ սկանդալով, իսկ արքայադուստր Լետիսիայի և երկու դուստրերի հետ ընտանեկան կյանքը սիրո և փոխադարձ խորը հարգանքի օրինակ է շատերի համար:

 

Դատելով հանրային կարծիքի հարցումների տվյալներից՝ նոր միապետը համակրանք է ներշնչում Իսպանիայի բնակչության մեծամասնությանը եւ վայելում է խոշորագույն քաղաքական կուսակցություննեերի աջակցությունը:

Король Испании Хуан Карлос I подписал отречение от престола

Хуан Карлос I и принц Фелипе

Хуан Карлос I

София Греческая, Хуан Карлос, Фелипе и Летиция

Хуан Карлос I и принц Фелипе

Принц Фелипе и принцесса Летиция

Фелипе, Хуан Карлос, Летиция, Леонор и София

Леонор и София