Յուրաքանչյուրիս կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում ուսումը: Ուսումնական ևս մեկ տարի մոտեցավ իր ավարտին. շատերիս համար այն վերջինն էր համալսանարում: Երիտասարդ երգչուհիներից այս տարի բուհն  ավարտեցին Սոնա Ռուբենյանը և Մարին:

Սոնա Ռուբենյան. «Դասախոսներս միշտ ըմբռնումով են մոտեցել իմ բացակայություններին»

«Նոր ալիք 2014» մրցույթի հայ մասնակիցը` Սոնա Ռուբենյանը, ավարտեց  Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի Ջազ-դաշնամուրային բաժինը: Երգչուհին հանձնել է պետական 2 քննություն, սակայն խոստովանեց, որ պարապելու համար շատ ժամանակ չի ունեցել: «Դասախոսներս միշտ ըմբռնումով են մոտեցել իմ բացակայություններին: Շատ հաճախ, իսկապես, ֆիզիկապես չէի հասցնում ներկա գտնվել դասերին»,- ESem.am-ին ասաց Սոնան և հավելեց, որ ուսում շարունակելու է  մագիստրատուրայում` Վոկալի բաժնում:

Սոնայի խոսքով` իրենց կուրսը մեծ չէ, սակայն ընկերություն են անում տարբեր կուրսերի ուսանողների հետ: «Հնարավոր է` ավարտական երեկոյի փոխարեն ընկերներով պարզապես հավաքվենք և որևէ միջոցառում կազմակերպենք»,- ասաց նա:

 

 

Մարի. «Չկա այն խանդավառությունը, որը կար դպրոցն ավարտելիս»

Այս տարի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն ավարտած երգչուհի Մարին հանձնել է պետական 2 քննություն` 1 գրավոր և 1 բանավոր: Մարին քննություններին պատրաստվել է մոտ 1 ամիս, իսկ վերջին 10 օրն անգամ տանից դուրս չի եկել: Երգչուհու խոսքով՝ ամենայն հավանականությամբ մագիստրատուրայում սովորելու համար կդիմի ԵՊՀ «Mass media» գիտակրթական կենտրոն:

Երբ խոսում էինք նրա հետ, պատրաստվում էր իր ավարտական երեկոյին, թեպետ խոստովանեց, որ չկա այն խանդավառությունը, որը կար դպրոցն ավարտելիս: «Այս 4 տարվա ընթացքում ավելի շատ սպասել եմ այն պահին, երբ ավարտական պատմուճան կհագնեմ»,- նշեց Մարին: 

 

 


Համալսարանն այս տարի ավարտած Տաթևիկ Մկրտչյան