Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ կնվիրի դիրիժոր Զավեն Վարդանյանի 75-րդ հոբելյանի առթիվ: «Վագներ» գալա-համերգը տեղի կունենա հունիսի 20-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում կհնչեն Ռ. Վագների «Նիբելունգների մատանին» ստեղծագործությ ունը, ինչպես նաև հատվածներ «Հռենոսի ոսկին», «Վալկիրիաներ», «Զիգֆրիդ» և «Աստվածների մթնշաղը» օպերաներից:

 

 

ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան տենորներ Պերճ Քարազյանը և Տիգրան Օհանյանը, սոպրանոներ Մագդա Մկրտչյանը, Արևիկ Գլույբուդաղյանը և Արծվիկ Դեմուրչյանը, բաս-երգիչներ Պողոս Բեազբեկյանը և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, բարիտոն Վահագն Մարգարյանը, ինչպես նաև մեցցո-սոպրանո Գոհար Ազիզյանը:

 

Երեկոյի ընթացքում Ֆիլհարմոնիկը կղեկավարի հոբելյարը` Զավեն Վարդանյանը:

 

Զավեն Վարդանյանն իր կարիերան սկսել է 1975 թվականին, երբ հիմնել է Մենակատարների անսամբլը, որը 2008թ. ստացավ պետականի կարգավիճակ: Այնուհետև, 1979-90թթ. եղել է Երեւանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: