Երգիչ Գուրգեն Դաբաղյանի համար ամռան ամիսները հագեցած կլինեն աշխատանքով:) Այս անգամ Գուրգենը մենահամերգներով կներկայանա Հայաստանի մարզերի և Արցախի բնակչությանը:

 

 

ESem.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ համերգները կմեկնարկեն այսօր: «Կսկսենք իմ հայրենիքից՝ Գավառից, հետո կլինենք Մարտունիում, Սևանում, Նոյեմբերյանում, կմեկնենք նաև Արցախ ու հինգ համերգ էլ այնտեղ կունենանք»,-ասաց Գուրգենը և տեղեկացրեց, որ մենահամերգները կավարտվեն հուլիսի 22-ին. վերջին համերգը նախատեսված է Իջևանում: Աշնանն էլ երգիչը հանդես կգա այն բոլոր քաղաքներում, որտեղ ամռան ընթացքում համերգով չի լինի. «Թեև որոշել էի ամռանը հանգստանալ, քանի որ դրսում համերգներ չունեի, չկարողացա մերժել առաջարկը. չէ՞ որ բազմիցս նամակներ եմ ստանում նաև մարզերի երկրպագուներից»:

 

 

Գուրգենի խոսքով՝ համերգային ծրագրի ընթացքում կհնչեն մոտ 15 երգեր, աշխույժ երգերը կուղեկցվեն տվյալ քաղաքի պարային համույթների ելույթներով: «Կլինեն վերջին շրջանի իմ նոր երգերը, ինչպես նաև ժողովրդական կատարումներ: Այդ ամենից բացի նաև անակնկալներ, նորություններ և պարային համարներ են լինելու. էկրանին էլ տեսանյութ կցուցադրվի»,-ավելացրեց Գուրգենը՝ նշելով, որ բոլոր համերգներին կենդանի է երգելու:

Ամռան արևոտ օրերը երգիչը կվայելի միայն շրջագայությունից հետո, երբ կփորձի կազմակերպել հանգիստը:

 


Հաջողություններ մաղթեց Արևիկ Իսաջանյանը