"Billboard Magazine" ամսագրի գլխավոր հերոսուհին այս անգամ Ջենիֆեր Լոպեսն է: Երգչուհին ամսագրին հարցազրույց է տվել, որում ասել է, որ ինքը ոչ ոքի ոչ մի ապացուցելու բան չունի: 44-ամյա Ջենիֆերն խոստովանել է, որ ուրիշների կարծիքն իր համար այդքան էլ էական չէ: Երգչուհու խոսքով` նա դեռ չգիտի, թե առաջիկա կես տարին ինչով է զբաղվելու: