Life.panorama.am-ը գրում է.
Մարդ իրեն 25% ավելի երջանիկ է զգում, եթե իր լավագույն ընկերը երջանիկ է, և 5% ավելի երջանիկ, եթե բոլոր ընկերներն են երջանիկ:
Գոյություն ունի երջանկության շեմ: Երջանկության 10-15% կախված է արտաքին միջավայրից, 25-40%՝ անհատական ընտրությունից, իսկ 50%-ը՝ անհատականությունից:
Հարվարդի և Քեմբրիջի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունից պարզվում է, որ երջանկությունը կախված է այն միջավայրից, որտեղ մարդն ապրում է: Եթե մարդու միջավայրում ապրող մարդկանց մեծամասնությունը երջանիկ է և ժպտերես, ապա այդ դրական լիցքերը փոխանցվում են տվյալ մարդուն: