Աննա Մելիքյանի «Աստղը» ֆիլմը, որն աչքի է ընկել Սոչիի «Կինոտավր»-ում, Ռուսաստանը կներկայացնի Օդեսայի 5-րդ միջազգային կինոփառատոնում: Այդ մասին հայտնել են կինոնկարի վարձույթով զբաղվող մասնագետները:

 

Մելիքյանի ֆիլմը, որը երկու պարգեւ (կնոջ լավագույն դերի և լավագույն ռեժիսուրայի համար) է ստացել «Կինոտավր»-ում, կմասնակցի փառատոնի հիմնական մրցութային ծրագրին, որը տեղի կունենա հուլիսի 11-ից մինչեւ 19-ը:

 

«Մրցույթին մասնակցող 12 ֆիլմերի շարքում «Աստղը» Ռուսաստանից ներկայացված միակ աշխատանքն է»,- նշել են գործակալության զրուցակիցները:

 

Օդեսայում կինոնկարը կներկայացնեն ռեժիսոր Աննա Մելիքյանը, դերասանուհիներ Սեվերիա Յանուշաուսկայտեն, Թինա Դալաքիշվիլին և պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը: