Մեծ Բրիտանիայում սատկել Է աշխարհի ամենածեր կատուն, Պոպի անունով չորքորանի երկարակյացը 24 տարեկան և 4 ամսական էր: Այդ մասին գրել Է Daily Mail թերթը:
Պոպին, որն ապրում էր Անգլիայի Դորսեթի կոմսությունում՝ Ուեսթների ընտանիքում, ծնվել Է 1990 թվականի փետրվարին. նույն այդ ամսին բանտից ազատվել Էր Հարավաֆրիկյան Հանրապետության ապագա նախագահ Նելսոն Մանդելան: Կատվի կյանքի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետի աթոռին փոխվել է հինգ քաղաքան գործիչ: Մայիսի կեսին Պոպին պաշտոնապես գրանցվել էր Գիննեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենածեր կատու:
Ընտանիքի ներկայացուցիչները հայտնել են, որ Պոպին սատկել է հունիսի 6-ին՝ այդպես էլ չբուժվելով ինֆեկցիայից:
Երբևէ ապրած կատուներից մինչ այժմ ամենածերը համարվում Է Կրիմ Պաֆը՝ ԱՄՆ-ի Տեխասի նահանգից, որը սատկել է 38 տարեկանում:
Առայժմ հայտնի չԷ, թե կատուներից որ մեկը Պոպիից կժառանգի ժամանակակից երկարակյացի տիտղոսը: