Միացյալ Նահանգների Ford ավտոմոբիլաշինական ընկերությունը եւ Heinz պարենային ընկերությունը հայտարարել են, որ իրենց հետազոտողները միացել են՝ ուսումնասիրելու, թե կարելի Է արդյոք լոլիկների մնացուկները, որոնք մնում են կետչուպի պատրաստման գործընթացում, օգտագործել ավտոմոբիլների դետալների արտադրության համար, տեղեկացնում Է Time հանդեսը:
Եթե հետազոտության գործընթացում պարզվի, որ լոլիկի չորացրած կեղևը բավականաչափ ամուր է, հետագայում այն կարող է օգտագործվել ամրակման բարձակների, ինչպես նաև մետաղադրամների և այլ մանր առարկաների համար զետեղակների պատրաստման համար:
Երկու ընկերություններն էլ հայտարարում են, որ այդ գաղափարը ծագել Է մեխանիզմների արտադրության բնագավառում ամուր կենսապլաստիկի օգտագործման ծրագրի զարգացման շրջանակներում: Դա, նրանց ներկայացուցիչների կարծիքով, կնվազեցնի արդյունաբերության մեջ նավթաքիմիայի արգասիքների օգտագործումը, ինչպես նաև կկրճատի վնասակար ներգործությունը շրջակա միջավայրի վրա:
Գրեթե երկու տարի առաջ Ford ավտոարտադրողն սկսել Է գործակցել այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Heinz-ը, The Coca-Cola Company-ն, Nike Inc.-ը i Procter & Gamble-ը՝ այնպիսի մի պլաստիկի մշակման նպատակով, որը 100 տոկոսով ստեղծված լինի բուսական նյութերից: Ինչպես պլանավորում են ընկերությունները, նման նյութը կարող է օգտագործվել ամենաբազմազան առարկաների արտադրության համար՝ սկսած գործվածքներից և վերջացրած փաթեթավորման թաղանթներով: