Ռուսական «Սոյուզ» տիեզերանավով թռիչքը և տասն օր Միջազգային տիեզերակայանում մնալը բրիտանացի երգչուհի Սառա Բրայթմանի վրա կարժենա 52 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Space Adventures ընկերության նախագահ Թոմ Շելլին, որը, ըստ «Ռոսկոսմոսի» հետ ձերք բերված համաձայնության, զբաղվում է «տիեզերական զբոսաշրջիկների» ճանապարհորդությունների կազմակերպմամբ:

 

Նրա խոսքով՝ Բրայթմանը հույս ունի Միջազգային տիեզերակայան ուղևորվել 2015 թվականի սեպտեմբերին և արդեն առաջիկա աշնանը կայցելի Մոսկվայի մարզի Տիեզերագնացների պատրաստման կենտրոն, որտեղ կանցնի բազմամսյա վարժանքներ:

 

«Նա այս գաղափարով Է համակված ամբողջ 100 տոկոսով և այժմ կազմում Է վերջնական պլանները»,-հավաստիացրել Է Շելլին՝ ելույթ ունենալով Ֆլորիդայի նահանգի Ազգային տիեզերական ակումբում (Ֆլորիդայի Քանավերալի հրվանդանում Է գտնվում NASA-ի գլխավոր տիեզերադաշտը): Նա հավաստել Է, որ Բրայթմանը ցանականում Է դառնալ պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ երգչուհին, որը կկարողանա լինել տիեզերքում և այնտեղ կատարել որևիցե կոմպոզիցիա: