Սեր խորհրդանշող տոներ շատ կան ողջ աշխարհում, որոնք իրենց գաղափարական դրսևորումներով շատ ջերմ և հետաքրքիր զգացողություններ են պարգևում թե սիրահարներին, թե ընդհանրապես մարդկանց: Սակայն կան նաև այնպիսի սիրային ավանդույթներ և տոներ, որոնք ոչ միայն անսովոր են, այլև դրանց հետ ծանոթանալիս ունենում ես բավականին տարօրինակ զգացողություններ:Ձեզ ենք ներկայացնում այդ հետաքրքիր-անսովոր տոներից մի քանիսը:

1. Նորվեգիայում է բնակվում Բորորո ցեղը: Այս ցեղն ամեն տարի նշում է անձրևային սեզոնի ավարտը` տղամարդկանց յուրատեսակ գեղեցկության տոն-մրցույթը: Բորորո ցեղի 10 ամենահիասքանչ աղջիկների համար պարում է 40 երիտասարդ: Աղջիկները մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդների ատամների սպիտակությանը, աչքերի սպիտակուցների փայլին, քանի որ այն համարվում է առողջության երաշխավոր: Աղջիկները 40 երիտասարդներից ընտրում են 10-ին, ովքեր մրցույթի ավարտից հետո անտառում սիրով են զբաղվում ժյուրիի գեղեցիկ անդամների հետ:

 

 

2. Սաունդատտի տաճարում, որը գտնվում է Հնդկաստանի հարավում, տարին երկու անգամ տեղի է ունենում մարմնավաճառության ծիսական արարողակարգ: Յելամմա աստվածուհու սպասավորներն այդ օրերին իրականացնում են մաիտունա կոչվող ծիսական արարողությունը: Տաճարի սպասավորները կենակցում են այդ օրերին տաճար այցելող ուխտավորների հետ:

3. Սուդանի Նուբա ժողովուրդն ամուսնական մի հին ավանդույթ է պահպանում: Տարվա ամենակարևոր օրը «ամուսին ընտրելու օրն» է: Երբ դուրս է գալիս արևը, նորապսակները սկսում են իրենց սիրային պարերը: Չնայած աղջիկն ինքն է ընտրում իր ապագա ամուսնուն, բայց այս ամենին հասնելու համար աղջկա մարմնին անպայման պետք է լինեն «ավանդական» կտրվածքներ և վերքեր: Ապագա ամուսինը հարսնացուին չպետք է տեսնի ցերեկը և պետք է անասունների հետ ապրի մինչ հարսնացուի համար նոր տուն կառուցելը:

 

4. Տիբեթի Նինգ Բա ցեղում շատ տարօրինակ մի ավանդույթ կա. դուստրերից յուրաքանչյուրին ամուսնացնում են միանգամից մի քանի եղբայրների հետ: Ամուսինների տարիքը կարող է տատանվել 6-26 տարիքային սահմաններում: Այս ավանդույթի շնորհիվ ամուսնական անկողինը հերթով բաժանում են, իսկ եթե ննջասենյակի դռան մոտ կոշիկ կա դրված, նշանակում է` գիշերային թագուհին արդեն զբաղված է:

 

5. Նոր Գվինեայի Տրոբրիան կղզում ամեն տարի կրիկետի առաջնություն է անցկացվում: Հնարավոր է, որ այս տեղեկությունը զարմաք չառաջացրեց, սակայն այս խաղերի անցակացնման ընթացքում կղզում աճում է յամս բույսը, որին վերագրում են բազմաթիվ էրոտիկ հատկություններ: Ի պատիվ բույսի աճի՝ ամուսնական զույգերը մեկ գիշերով իրենց համար այլ զուգընկերներ են ընտրում, որից հետո զույգերը մանրամասնորեն պատմում են միմյանց իրենց դավաճանությունների և անկողնային հետաքրքիր մանրամասների մասին: