Թուրքիայում հերթական գիրքն է տպագրվել, որի հեղինակը դրանում ներկայացրել է իր հայ տատի պատմությունը: վկայակոչելով թուրքական Marksist.org-ը, գրքի հեղինակը` Այսել Քըլըչ Քարսլըն «Վարդանուշի Ալին» խորագրով գրքում պատմել է տատի` Վարդանուշի մասին, ում ընտանիքը բնակվել է Արաբկիրի Զոհրապ գյուղում:
Վարդանուշի հարսանիքի օրը օսմանյան զինվորները հարձակվում են նրանց տան վրա, Վարդանուշի ձեռքից բռնած տանից դուրս են անում և պատառոտում ողջ օժիտը: Հարսանիքն ավարտվում է, և սկսվում է աքսորը, որն ավարտվելու էր ցեղասպանությամբ: Քարսլըի գրքում ընթերցողի առաջ ներկայանում է Թուրքիայի պատմության ամենասարսափելի, արյունալի և անգութ էջերից մեկը ներկայացնող Հայոց ցեղասպանությունը: Հարյուր հազարավոր մարդիկ միայն հայ լինելու պատճառով տեղահանվում են իրենց գյուղերից, քաղաքներից, թաղամասերից, առանց որևէ բան իրենց հետ վերցնելու ստիպված են լինում քայ լել, և այդ մահվան ճանապարհորդությունը շատերի համար կյանքի եզրագիծն է դառնում:
«Վարդանուշի Ալին» գիրքը ուժգին ձայնն է այն մարդկանց, նրանց երեխաների ու թոռների, ովքեր, ցեղասպանության ժամանակ ողջ մնալով, ստիպված են եղել մոռանալ իրենց ինքնությունը, մշակույթը, հավատը: Գրքով հեղինակը մերժում է երկրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առկա ժխտողականութունը: Այն հնարավորություն է տալիս, որպեսզի «չտեսնող աչքերը տեսնեն, իսկ մթագնած ոգիները լուսավորվեն»: