ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Hard choices գիրքը լույս կտեսնի հունիսի 10-ին: Մինչ այդ, գրքի որոշ հատվածներ տպագրվել են Politico հանդեսում:Գրքում նախկին պետքարտուղարը հիշել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին շատ էր սիրում բամբասել:

 

«Համաշխարհային առաջնորդների մեծ մասը հանդիպումների ժամանակ շատ ավելի լռակյաց էին, քան իրականում թվում էր, սակայն ոչ Սարկոզին: Նա մշտապես բամբասում էր, իր կողքով անցնող առաջնորդներին տարբեր անուններ տալիս: Ըստ նրա' առաջնորդները կամ խելագար էին կամ շատ թույլ գործիչներ: Նրանցից մեկին Սարկոզին անվանում էր մոլագար եւ թմրամոլ, մեկ ուրիշն ուներ բանակ, որը չգիտեր թե ինչպես պետք է պատերազմել, իսկ մյուսն` անդաստիարակների մի հսկայական խմբի ներկայացուցիչ էր»,- գրել է Քլինթոնը:

 

Նախկին պետքարտուղարը նաեւ հիշել է, որ հանդիպումների ժամանակ Սարկոզին ափսոսանք էր հայտնում, որ համաշխարհային դիվանագետները հիմնականում տղամարդիկ են: «Նա ինձ միշտ հարցնում էր, թե ինչու են իրեն այցելող դիվանագետները միշտ աններելի տարեց, գորշ եւ տղամարդ»,- գրել է Քլինթոնը: