Aroxj.am-ը գրում է.

 

Կանոնավոր, սակայն մինչև 4 օր ձգվող ծոմապահությունը վերականգնում է իմունային համակարգը: Այս մասին հայտնում են մասնագետները:Նրանք հիմնականում ծոմապահությունը խորհուրդ են տալիս թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց, քաղցկեղով հիմանդներին: Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դրա արդյունքում բարձրանում է լեյկոցիտների մակարդակը:

 


Ծոմապահության ընթացքում օրգանիզմի ցողունային բջիջները սկսում են լեյկոցիտներ արտադրել և վերականգնել ողջ իմունային համակարգը, քանի որ օրգանիզմը ծոմապահության պայմաններում փորձում է առավելագույն քանակությամբ էներգիա պահպանել: Ծոմապահությունը` սննդից ժամանակավոր հրաժարումը, վերացնում է նաև քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունը: