«Միս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել 24-ամյա Նիա Սանչեզը Լաս Վեգասից (Նեւադայի նահանգ), մրցույթ, որը հունիսի 8-ին ավարտվել է ԱՄՆ-ի Բատոն Ռուժ քաղաքում (Լուիզիանայի նահանգ):
Այն փորձությունների թվում, որոնք անցել են 50 նահանգները և մայրաքաղաքի Կուլումբիայի օկրուգը ներկայացնող աղջիկները, մտել են լողազգեստներով և երեկոյան զգեստներով ցուցադրաքայլքը, ինչպես նաև հարցերի պատասխանները: Սանչեզը, որն ավելի վաղ ճանաչվել էր միս Նեւադա և նվաճել էր թեքվանդոյի սև գոտի, ժյուրիի անդամների հետ կայացած զրույցի ժամանակ, մասնավորապես, նշել է կանանց համար իրենց պաշտպանել կարողանալու կարեւորությունը:
Հաղթողի գլխին թագը դրել Է միս ԱՄՆ – 2013 Էրին Բրեդին Քոնեկտիկութի նահանգից: Մրցույթն անցկացվել Է 63-րդ անգամ: Այժմ Սանչեզը հաջորդ տարի ԱՄՆ-ը կներկայացնի «Միս աշխարհ» գեղեցկության մրցույթում:
«Միս ԱՄՆ» կոչմանն արժանանալու մրցույթին ավանդաբար մասնակցում են 18-ից մինչեւ 27 տարեկան աղջիկներ: Ի տարբերություն «Միս Ամերիկա» մրցույթի, այս տիտղոսի հավակնորդուհիներին հարկավոր չէ հանդիսականներին ուրախացնել իրենց շնորհքներով. հիմնական ուշադրությունը դարձվում է նրանց արտաքին տվյալներին և հնարամտությանը:
Մրցույթի կազմակերպիչներն են «Հոլիվուդ մոլորակը» խաղատունը, NBC հեռուստաընկերությունը և ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամպը: