Դերասանուհի, երգչուհի Քերթին Մանասյանը և ամուսինը՝ սիրիահայ Ջորջ Բեդուրյանը, սպասում են իրենց առաջնեկին: Քեթրինը հղիության 6-րդ ամսում է. փոքրիկի ծնունդը նախանշված է սեպտեմբերի վերջին: Դերասանուհին որոշ մանրամասներ է պատմել ESem.am-ին:) 


«Առաջին անգամ եմ մայրանալու, շատ անսովոր, բավականին դեպրեսիվ վիճակ է  ինձ համար, սակայն գիտակցաբար եմ տանում դա: Այնքան շատ է հրաշքի սպասման հաճելի զգացողցությունը, որ մոռանում ես բոլոր դժվարությունները, ընդհուպ՝ աշխատանքի չգնալը, շատ բաներից կտրվելը, մարմնիդ փոփոխությունները: Այդ ամենը քեզ համար դառնում է տասներորդկան մի բան,- ասաց նա ու հավելեց, որ ամեն կին յուրովի է տանում հղիությունը: -Ինձ մոտ ավելի շատ ալարկոտություն ու քնկոտություն է, անընդհատ մեկուսացած եմ, եթե ինչ-որ միջոցառումների հրավերներ եմ ունենում, չեմ էլ կարողանում գնալ: Հետաքրքրությունը կորել է, մի տեսակ ուրիշ մտքերով և  զգացողություններով եմ՝ ուզում միայնակ մնալ ինքս ինձ հետ, թեև տեսակով այդպիսին չեմ, միշտ շատ ակտիվ եմ եղել»:

 

 

 

 

Դերասանուհին արդեն պարզել է փոքրիկի սեռը, սակայն ցանկանում է անակնկալ պահել դա:) Բալիկի անվան  հարցում ծնողները դեռ չեն կարողանում կողմնորոշվել: Ինչ վերաբերում է ընտանիքի նոր անդամի համար գնումներ անելուն, Քեթրինն ասաց, որ այդ գործով կզբաղվի հղիության 7-րդ ամսից հետո, թեև հարազատները, տատիկները, պապիկն արդեն զբաղվում են այդ հարցերով:) «Առջևում երեք ամիս ունենք, փոքրիկս ամեն ինչ կունենա մինչև լույս աշխարհ գալը»,- նշեց մայրիկը:

 

Երգչուհու փոխանցմամբ՝ խոսում է իր փոքրիկի հետ. «Հենց զգում ես շարժումները, հասկանում ես, որ քեզ հետ կենդանի մարդ կա, կարևոր չէ, ինքն արձագանքո՞ւմ է, թե՞ ոչ»: Ինչ վերաբերում է երեխային բեղմնավորման  պահից դաստերակալեուն, նա ասաց, որ  չի մտածում այդ ուղղությամբ: «Շատերից հարցրել եմ, ասել են՝ երեխայիս համար այսինչ երգն էի շատ երգում, սակայն հիմա չի սիրում այդ երգը: Հատուկ բաներ չեմ անում: Կարծում եմ՝ուղղակի հանգիստ ու խաղաղ վիճակն արդեն օգնում է թե՛ ծնողին, թե՛ երեխային»,- հավելեց դերասանուհին:

 

 

 

 

Անդրադառնալով  ստեղծագործական կյանքին՝ Քեթրինը նշեց, որ հույս ուներ, թե բավականին երկար կխաղա թատրոնում՝ մինչև փորիկի մեծանալը, սակայն  շատ արագ է սկսել «ծանրանալ»: «Շատ ծանր տարա դա: Արա  Երնջակյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման պրեմիերայից հետո, որտեղ գլխավոր դերատարաուհին եմ, ընդամենը երկու-երեք անգամ խաղացինք այն: Դրանից հետո իմացա, որ բալիկի եմ սպասում: Հիմա ներկայացումը կանգ է առել: Հուսով եմ՝ երեխայի ծննդից հետո անպայման  կվերականգնենք: Հիմա չեմ կարող հստակ ասել, թե ինչքան ժամանակից կվերադառնամ աշխատանքի, սակայն հուսով եմ՝ փոքրիկս կօգնի ինձ այդ հարցում:),- ասաց նա և հավելեց, որ եղել են դեպքեր, երբ բալիկն օգնել է իրեն:) –Քանի որ նաև երգչուհի եմ, պարբերաբար հրավերներ եմ ունենում՝ միջոցառումներին երգելու: Ինչքան էլ վատ վիճակում եմ եղել՝ սրտխառնոց, թուլություն եմ ունեցել, այդ պահին խնդրել եմ իրեն, որ ինձ օգնի և շատ լավ եմ ելույթ ունեցել:)»:

 

ESem.am-ը շնորհավորում է զույգին և թեթև հղիության մաղթում Քեթրինին:

 


Ուրախալի լուրը՝ Ամալյա Հովհաննիսյանի