Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու ռեժիսոր Վահե Սայանը բալիկի են սպասում:

Դերասանուհին իր կարգավիճակի մասին առայժմ երկար խոսել չի ցանկանում, եւ NEWS.am STYLE-ի հետ զրույցում միայն հաստատեց լուրը` նշելով, որ անչափ երջանիկ է կյանքում տեղի ունեցող հրաշալի փոփոխության համար:

Շուշաննայի երկրպագուները նրա հղիության մասին կանխատեսել էին ավելի վաղ, երբ դերասանուհին Instagram-ում եկեղեցու մոտ լուսանկար էր հրապարակել, որը մակագրել էր' «Տարիներ անց կրկին Աստծո մոտ' խնդրանքով»: