BRAVO.am-ը ներկայացնում է 2013 թվականի նոյեմբերին մայրացած Նազիկ Ավդալյանի որդու առաջին լուսանկարը:): 6 ամսական Վաչեի դիմագծերը հայրիկինն են, բայց մարզուհին առաջնեկին նաև իրեն է նմանեցնում.“Միմիկաներն ու շարժուձևն իմն են: Խիստ ծնողներ չենք, բայց նաև չենք ուզում երես առնի: Այսպիսի խոսք կա` վեց ամսական երեխային տանում են հոգեբանի մոտ, ով ասում է, թե վեց ամիս ուշացրել են դաստիարակությունը”:

 

 

 
Նազիկ Ավդալյանը` որդու հետ
 

 


Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհու խոսքով` որդին մի քիչ էլ մեծանա, նրան լողի դասընթացների կտանի.“Ես ու ամուսինս դեմ չենք լինի, եթե Վաչեն որոշի մարզիկ դառնալ, կաջակցենք, որ իր ընտրած ճանապարհով առաջ գնա: Լավ կլինի, եթե տարբեր մարզաձևերով զբաղվի, բայց չեմ ցանկանա, որ պրոֆեսիոնալ ուղին ընտրի: Ամենակարևորը, ինչ ոլորտ էլ ընտրի, թող բարձունքի հասնի և ազգին պիտանի մարդ դառնա”:

 

Շարունակությունը՝ այստեղ: