Ամստերդամ


Այս քաղաքը հայտնի է իր սեքս-տուրիստական ամենատարբեր դրսևորումներով` սկսած հատուկ խմբակներից, վերջացրած թեմատիկ միջոցառումներով և տոներով: Սեքսի միջազգային տոնին Ամստերդամում անցկացվում են բազում միջոցառումներ՝ էրոտիկ ցուցադրություններ, փարթիներ:

 

Այս օրը շատ քաղաքացիների համար դառնում է խորհրդանշական: Այս օրն Ամստերդամում բաց են թողնում պահպանակի տեսքով փուչիկներ: Փողոցում քայլող աջիկներն անցորդներին բաժանում են բրոշյուրներ` այն մասին, թե որքան օգտակար է սեքսը, իսկ եթե անցորդները դեմ չեն լինում` կարող են տոնը նշել այդ պատրաստակամ աղջիկների հետ:

 

 

Լոնդոն


Լոնդոնը կարելի է կոչել մշակութային սեքս-տուրիզմի բնօրրան: Այստեղ ամեն տարի անցկացվում է Էրոտիկայի փառատոն, որտեղ հյուրերը կարող են հիանալ ամենագեղեցիկ աղջիկներով, դիտել գունագեղ շոու, գնել էրոտիկ նյութեր, տպագրություններ և ներքնազգեստ:


Միջոցառման ընթացքում ներկայացնում են ներքնազգեստի ցուցադրություն, թեմատիկ ապրանքների վաճառք, կանանց և տղամարդկանց պարային և թատերական շոուներ: 

 

 

Բարսելոնա


Այս քաղաքի այցելուները կարող են ծանոթանալ սեքսի և էրոտիկայի ոլորտի նորություններին: Այստեղ կան բամաթիվ մասնագիտացված խանութներ` յուրաքանչյուր նախասիրության և ֆանտազիայի ամենատարբեր դրսևորումներ ունեցող մարդկանց համար:


Այստեղ պարբերաբար անցկացվում են էրոտիկ միջոցառումներ և ցուցահանդեսներ՝ տղամարդու մերկապար, համասեռամոլների շոու և նույնիսկ սեքս` ցանկացող հանդիսատեսների հետ:


 

Նյու Յորք


Նյու Յորքում մերկությունն ու բաց տեսարաններն առօրեական են դառնում: Այստեղ կանանց պաշտոնապես թույլատրվել է մերկ կրծքով փողոց դուրս գալ: Թույլատրությունն ուժի մեջ էր դեռևս փետրվարից. այն ժամանակ 34 հազար ոստիկանի հրահանգ էր տրվել պարզապես փողոցում մերկ կրծքով կին տեսնելու դեպքում, չկանգնեցնել նրան, այլ պաշտպանել անցորդների հարձակումներից: Նրանց հրահանգված էր քշել ամբոխը, եթե հավաքվի, իսկ նա, ով չի հեռանա' ձերբակալել: 

 

Ամերիկուհիներն ամեն ինչ արեցին մերկ լինելու որոշումը հաստատելու համար, քանի որ կարծում են, որ եթե տղամարդը կարող է առանց շապիկի դուրս գալ փողոց, ապա նույնը կարող են և անել կանայք: Թե որքանով է այս որոշումն ընդունելի կամ ոչ, սակայն զբոսաշրջիկներն ու ընդհանրապես տղամարդիկ միայն կողմ են այս որոշմանը:

 

 

Ինդիանա


ԱՄՆ-ի հյուսիսում գտնվող Ինդիանա նահանգը նույնպես շատ հետաքրքիր տեսարաններ կբացի Ձեր առջև: Այս նահանգում շատ հարգի են նուդիստական դրսևորումները: Այստեղ շատ կան ժամանցային վայրեր, ուր Ձեզ մեծ ոգևորությամբ կընդունեն մերկ:

 

Ինդիանայում ամենահայտնի նուդիստական ռեստորանն «Oh Optional Dinner»-ն է: Այս ռեստորանի այցելուները մուտք գործելիս հանում են ոչ միայն վերնազգեստները, այլև ամբողջ հագուստը՝ մնալով այնպես, ինչպես «ծնվել են»:

 

Չնայած այցելուների` նման անսովոր տեսքին՝ սպասարկող անձնակազմի փոխանցմամբ՝ այստեղ անցկացվում են բավականին պատշաճ և անվտանգ երեկոներ, թեև շատերին թվում է, թե այս հաստատությունում կարող են կազմակերպվել սանձարձակ գինարբուքներ: Ռեստորանի այցելուները մեծամասամբ 40-ն անց են:

 

 

Բեռլին


Բեռլինը սեքս-տուրիզմի շրջանակներում կարելի է համարել ամենակրքոտն ու տարօրինակը: Բեռլին բաժնում կներկայացնենք մարմնավաճառների պաշտպանության միջազգային օրվա և «Սիրո շքերթ» փառատոնի մասին:

 

Այստեղ «սեքսն ու սերն ամենուր են», առանց սահմանափակումների: Այստեղ է անցկացվում քաղաքի դիտարժան երևույթներից մեկը՝ բաց երկնքի տակ անցկացվող աշխարհահռչակ «Սիրո շքերթ» փառատոնը:

 

Այս շքերթին մասնակցում են բազմաթիվ մերկ և սեքսուալ երիտասարդ աղջիկներ և կանայք: Սիրո փառատոնին երիտասարդները միջոցառումներ են անցկացնում ազատ և լիարժեք սիրո և սեքսի թեմաներով:


Բեռլինում մարմնավաճառների պաշտպանության միջազգային օրը ստացել է «Կարմիր հովանոցների երթ» անվանումը: Այդ օրը տվյալ խնդրի նկատմամբ ոչ անտարբեր մարդիկ կարմիր հովանոցներով դուրս են գալիս փողոց: Կարմիր հովանոցը համարվում է կանանց նկատմամբ բռնության և դաժանության դեմ պայքարի խոորհրդանիշ:


Առաջին անգամ այն` որպես դիմադրության խորհրդանիշ, ստեղծվել է 2001-ին Վենետիկում տեղի ունեցող սեքս-աշխատողների համաշխարհային կոնգրեսում: «Կարմիր հովանոցների երթը», որը ծնվել է որպես գաղափար, հասարակության ուշադրությունն է հրավիրում մարդու իրավունքների ոտնահարման խնդրին: