Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի դուստրը ցուցադրել է նյույորքյան իր առանձնատան լուսանկարները:
Իվանկա Թրամփը բիզնեսով զբաղվող ամերիկացի կին է, գրող և նախկին ֆոտոմոդել, ով առավել հայտնի է որպես Դոնալդ Թրամփի դուստր: Նա Նյու յորքի Պարկ Ավենյույում բնակվում է ամուսնու` Ջարեդ Քուշների և երկու երեխաների հետ: Հեղինակությու վայելող այս շրջանում նրանք 10 սենյակից բաղկացած բնակարան են գնել 25 մլն դոլարով:
Իվանկան ցանկանում էր, որպեսզի տունը հարմարավետ լինի, սակայն միաժամանակ` գլամուրի տարրերով համալրված: Դիզայներներ Վենդի Մերդոկին և Քելլի Բիհունին հաջողվել է հենց նման էֆեկտ ստանալ. մանրակրկիտ կերպով ընտրված դեկորների շնորհիվ տունը միաժամանակ հագեցած է ջերմությամբ և շքեղությամբ: