Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոններում կիրականացվեն տեխնիկական, ձայնային և լուսային վերազինման աշխատանքներ: Այդ նպատակով Հայաստանի մշակույթի նախարարությունը պայմանագիր կստորագրի «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբռեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդինսիսթեմս ՋիէմբիԷյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» և « Արթսթեք» (Artstech) (կոնսորցիում) ընկերությունների հետ:
Պայմանագրի նախագծին հավանություն տալու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 4-ի նիստի օրակարգում:
Ավստրիայի կառավարության կողմից արտոնյալ պայմաններով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման համար կհատկացվի 7, իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համար` 2 մլն եվրոյի վարկ: