Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունի Սարկոզին առաջին անգամ մենահամերգ կտա Մոսկվայում: Հանրաճանաչ երգչուհու միակ ելույթը կկայանա հունիսի 2-ի երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքի Երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում:
Բրունին Մոսկվա է ժամանել իր առաջին համաշխարհային մեծ շրջագայության շրջանակներում: Ռուսաստանցի հանդիսականը համերգի ընթացքում կունկնդրի ինչպես արդեն հայտնի երգեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ:
Բրունիի համերգի տոմսերը վաճառքի էին հանվել ապրիլի սկզբին: Դրանց արժեքը եղել է 1200-ից մինչև 7 հազար ռուբլի: Երգչուհու հյուրախաղերի կազմակերպիչների խոսքով՝ սպասվում է անշլագ: Ինչպես և Սանկտ Պետերբուրգում, որտեղ Միխայլովյան թատրոնի բեմում նա ելույթ կունենա հունիսի 4-ին: «Ես անհամբերությամբ եմ սպասում Ռուսաստանում կայանալիք ելույթներիս»,- ասում Է ֆրանսուհին:
Կառլա Բրունին երգչուհու կարիերան սկսել է 1997 թվականին: 2002 թվականին նա թողարկել է իր «Ինչ-որ մեկն ինձ ասաց» առաջին ալբոմը՝ իր գրած ֆրանսերեն և իտալերեն երգերով: Իսկ 5 տարի անց թողարկվել է «Առանց խոստումների» երկրորդ ձայնապնակը: 2008 թվականի փետրվարին Կառլա Բրունին դարձել Է Ֆրանսիայի առաջին տիկինն՝ ամուսնանալով Նիկոլա Մարկոզիի հետ: Եվ նույն տարվա հուլիսին թողարկվել է «Կարծես թե ոչինչ չի պատահել» վերտառությամբ նրա երրորդ ալբոմը: