Մոնակոն խիստ տարբերվում է այլ եվրոպական «թզուկ» երկրներից (ինչպիսիք են Անդորրան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Վատիկանը և Սան Մարինոն):
Մոնակոյի գլխավոր տեսարժան վայրը Գիմալդի պալատն է, որն իրենից ներկայացնում է հարթ, քառակուսի ամրոց և աչքի է ընկնում իր շքեղ ինտերիերով: Այստեղ Դուք կտեսնեք Կապույտ սրահ` ոսկեգույն փայտե կահույքով և վենեցիական ջահերով, ինչպես նաև հիանալի գահասենյակ: Անտարբեր չի կարելի մնալ նաև Նապոլեոնի թանգարանի նկատմամբ, որտեղ ներկայացված են Նապոլեոնի ժամանակաշրջանի մետաղադրամներ, փոստային նամականիշներ, պահակային համազգեստներ և այլ հետաքրքրաշարժ իրեր:
Այստեղ էլիտար և ամենահեղինակավոր մարդիկ են, Մոնակոն վիզուալ տեսանկյունից շատ նման է Հոնկոնգին:
Մոնակոյի տարածքը շատ ավելի փոքր է, քան նույնիսկ Անդորրայի տարածքը, այդ պատճառով էլ այստեղ միլիոնատերերը ստիպված են ապրել բարձրահարկ բազմաբնակարան շենքերում, իսկ վիլաները միլիարդատերերի համար են:
Մոնակոյի իշխանությունը բաղկացած է միմյանց ձուլված Մոնակո, Մոնտե Կառլո, Կոնդամին և Ֆոնտվեյ քաղաքներից: Միայն Մոնակոն է համարվում հին եվրոպական քաղաք, մնացածները կառուցվել են:
Մոնակոն հայտնի է նաև իր բազմաթիվ խաղատներով, որտեղ ժամանակ են անցկացնում և մեծ գումարներ ծախսում աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեծահարուստներն ու սուր զգացողությունների սիրահարները։
Մոնակոն հայտնի է իր բարձրահարկ շենքերով, որոնց պատշգամբներից, թերևս, ավելի լավ են երևում Formula 1-ի մրցավազքերը, որոնք տեղի են ունենում Մոնտե Կառլոյի փողոցներում: