Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում հայտնվել էր ձեռնաշղթաներով մի սիրահար զույգ: Զույգը հագնված է եղել ինչպես արքայադուստր և դրակոն: Ինչպես պարզվել է ավելի ուշ, սիրահարները որոշել էին դերային խաղերով բազմազան դարձնել իրենց սեքսուալ կյանքը, բայց խաղերի ընթացքում բանալին անհետացել է կնոջ օրգանիզմում` «շատ կասկածելի պայմաններում»:
Սիրահարներ Ջեյսոնն ու Միշելը հայտնել են բժիշկներին, որ Միշելը ցավեր է զգում որովայնի շրջանում և փորձել են խուսափել բժիշկների հարցերից:
Սակայն, երբ բժիշկ Միշել Պերլը նրանց հայտնել է, որ նա չի կարող որոշել, թե կոնկրետ ինչն է անհանգստության պատճառը, սիրահարները վերջապես բացատրել են, թե բժիշկն ինչի վրա պետք է ուշադրությունը կենտրոնացնի:
Պարզվել է, որ դերային խաղի ընթացքում Ջեյսոնը որոշել է բանալիների օգնությամբ սեքսով զբաղվել արքայադստեր հետ, ինչի արդյունքում էլ բանալին հայտնվել է «չնախատեսված տարածքում», իսկ «խենթ դրակոնն» այդպես էլ չի կարողացել դուրս հանել բանալիները:
«Դերային խաղի ընթացքում կնոջ ներքին սեռական օրգանները վնասվել էին օտար մարմնի առկայության պատճառով: Այս գործընթացը բավականին բարդ դրսևորումներ կարող է ունենալ, ընդհուպ մինչև վիրահատություն: Խորհուրդ չեմ տալիս ոչ մեկին նման բաներով զբաղվել, նույնիսկ ամենամեծ կրքի դեպքում»,- հայտնել է բժիշկը:
Շտապ բժշկական հետոզոտություններից հետո պարզվել է, որ բանալին հնարավոր կլինի դուրս հանել հատուկ վիրահատական գործողություններից հետո: Բժիշկը խոստովանել է, որ ցնցված էր այն ամենից, ինչ լսել և տեսել է, սակայն ուրախ է, որ բժշկական միջամտությունը բարեհաջող է անցել:
Սիրահարները ստեղծված իրավիճակն ու կորցրած բանալու պատմությանը հումորով են մոտեցել և անգամ թույլ տվել, որպեսզի իրենց պատմությունը տարածվի և լուսաբանվի շոուների, հաղորդումների և մամուլի շրջանակներում: