Բրիտանացի գիտաշխատող, գրող Գրեմ Դոնալդը գտել է փաստաթղթեր, որոնք կապված են Ադոլֆ Հիտլերի գաղտնի սեքս ծրագրի հետ: Բարբի տիկնիկի պատմությունն ուսումնասիրող Գրեյմ Դոնալդը պարզել է, որ Նացիստական Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերն իր զինվորների համար գերմանացի գիտնականներին պատվիրել է պատրաստել սեքս-տիկնիկներ։   

 

Ըստ Դոնալդի՝ զինվորներին սեռավարակներից հեռու պահելու համար Հիտլերը գերմանացի գիտնականներին հրահանգել է սեքսի համար նախատեսված փչովի տիկնիկներ ստեղծել, ընդ որում`զինվորները դրանք պարտավոր էին ուսապարկերում պահել:

 

Փարիզի մարմնավաճառներ իրենցից լուրջ վտանգ էին ներկայացնում, քանի որ վարակված էին բազմաթիվ վեներական հիվանդություններով և անհարժեշտ էր հատուկ ծրագիր ստեղծել այս հարցին լուծում տալու համար: Տիկինկների գաղափարն իրոք բավականին լավն էր և Ադոլֆ Հիտլերի հրամանով այն բավականին կարճ ժամանակում կյանքի է կոչվում: 

 

Այնուամենայնիվ, 1942 թվականին այս ծրագիրը դադարեց գոյություն ունենալուց, քանի որ զինվորները հրաժարվեցին օգտագործել տիկնիկները՝ պատճառաբանելով, թե գերի ընկնելիս դրանց պատճառով ծաղրի առարկա կդառնան: