Ֆրանսիացի գրող Պեր Կոլերը հայտնում է, որ ամերիկացի և ռուս տիեզերագնացները հետազոտական ծրագրերի շրջանակներում փորձում են պարզել, թե հնարավոր է սեքս տիեզերքում, թե ոչ: Այս հարցերի հետ կապված անդրադարձ է ունեցել բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը:


Կոլերի «Վերջին առաքելություն. Աշխարհ՝ մարդկանց ճանապարհորդությունը» գրքում ասվում է, որ այս թեման խիստ գաղտնի է պահվում, սակայն, ըստ նրա, սեքս տիեզերքում հաստատ գոյություն ունի: 

 

«NASA-ի փակ զեկույցի STS-XX կոդով նախագծում, որը կայացել էր 1996 թվականին տիեզերական թռիչքի շրջանակներում, ասվում էր, որ գիտնականներն ընտրեցին սեքսում 20 ամենատարածված դիրքերից 10-ը, որը կկիրառվեր տիեզերանավում թռիչքի ժամանակ:Այս փորձերն իրականացրեցին երկու տիեզերագնացներ, սակայն այս ամենն այնքան գաղտնի էր, որ նույնիսկ NASA-ի մասնագիտական խմբին ցույց տրվեց տեսանյութը, միայն ցենզուրայից դուրս կադրերը մոնտաժելուց հետո»,- գրում է The Guardian-ը:

 

Արդյունքում պարզվեց, որ սեքսի միայն չորս դիրքեր են կարողացել «իրականացնել» տիեզերքում` առանց արտաքին օգնության: Մնացած 6 դիրքերի համար անհրաժեշտ է եղել հատուկ էլաստիկ գոտի և փչովի խողովակ: