Հոլիվուդի հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը Ռուսաստանին է մեղադրում`Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի դեպքերի համար:
Դերասանուհին հարցազրույց է տվել ուկրաինական հեռուստաընկերություններից մեկին և ասել, որ Ռուսաստանը ուզում է իր ազդեցությունն ունենալ Ուկրաինայի քաղաքականության վրա: Դա հասկանալու համար պետք չէ գիտնական լինել:
Շերոնի խոսքով` Ուկրաինայում տեղի ունեցող արյունահեղ իրադարձությունները միևնույն է սկսվելու էին: Դերասանուհին ուկրաինացիներին երջանկություն է մաղթել: