Ճապոնական "Panasonic" Էլեկտրոնային կորպորացիան որոշում Է ընդունել հետ կանչել "Let's note" շարքի ավելի քան 43 հազար նութբուք կուտակիչի արատի պատճառով, որը կարող Է առաջացնել համակարգչի գերտաքացում եւ բռնկում: Այդ մասին մայիսի 28-ին հայտնել Է ընկերությունը:
Տեխնիկական սպասարկման են ենթակա SF-S10 и CF-N10 մոդելները, որոնք թողարկվել են 2011 թվականի ապրիլից մինչեւ հուլիս ընկած ժամանակաշրջանում:
«Այդ մոդելների տերերը պետք Է դրանք անջատեն և մեկուսացնեն սնուցման աղբյուրներից»,-նշվում Է ընկերության հաղորդագրության մեջ: Ընկերությունն իր հաճախորդներին խոստացել Է առաջիկայում ապահովել նոութբուքերի անվճար նորոգումը:
Այս պահին Panasonic-ը "Let's note" համակարգիչների բռնկման հետ կապված երեք բողոք Է ստացել: Բռնկումներից ոչ մեկի դեպքում դրանց տերերը չեն տուժել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: