Վերջերս շատ են գրանցվում դեպքեր, երբ անծանոթ անձինք,  ներկայանալով այս կամ այն հայտնի մարդու անունից, «բարեգործական» նպատակներով գումար են շորթում մարդկանցից:

 

 

Այս անգամ դրամաշորթների զոհը հումորիստ Գարիկն է, ում անունից ներկայանալով՝ DVD-ներ են վաճառել մի քանի մեծ ընկերությունների տնօրեններին: Տեղեկանալով այդ մասին՝ հումորիստը սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Վերջին 20 օրվա մեջ արդեն երրորդ ահազանգն եմ ստանում տարբեր մեծ հիմնարկությունների տնօրինություններից և հյուրանոցներից, որ ինչ-որ մեկը, զանգահարելով իրենց, ներկայացել է որպես «Վիտամինի Գարիկ» և նրանց խնդրել գնել մեծ քանակությամբ անհասկանալի DVD-ներ` պատճառաբանելով, որ այդ գումարներով պետք է օգնեն ինչ-որ մարդկանց: Ցավոք, ես դրանց մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ այդ գումարներն արդեն վճարված են եղել»,- գրել է հումորիստը` ներողություն խնդրելով այդ կեղծիքի զոհերից:

 



«Խնդրում եմ բոլոր կազմակերպություններին, որոնք նման զանգեր են ստացել, զգուշանալ: Հայցում եմ բոլորի ներողամտությունը, ովքեր, չուզենալով մերժել «ԽՆԴՐԱՆՔՍ» հայտնվել են խաբվածի դերում»:

 

ES.em.am