Rolling Stones խումբը վերսկսել է իր համաշխարհային շրջագայությունը եւ առաջին համերգն է տվել վոկալիստ Միք Ջագերի ընկերուհու մահվանից հետո:  Մայիսի լույս 27-ի գիշերը հաղորդել Է "Reuters" գործակալությունը:

 

Խումբը չեղյալ Էր հայտարարել շրջագայությունն Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում այն բանից հետո, երբ վոկալիստ Միք Ջագերի ընկերուհին՝ Լորեն Սքոթը, իքնասպանությամբ վերջ Էր տվել կյանքին: Ջագերի 49-ամյա սիրուհու մարմինը մարտի 17-ին գտել Էին Նյու Յորքի բնակարանում:

 

«Ռոլինգները» մայիսի 26-ի երեկոյան ելույթ են ունեցել Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Համերգի Էր եկել ավելի քան 20 հազար հանդիսական: Ըստ գործակալության տվյալների՝ այն երգերի թվում, որոնք կատարել են երաժիշտները, եղել են Satisfaction, Brown Sugar եւ Sympathy for the Devil հիթերը:

 

Հաղորդվում Է, որ Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում չկայայած համերգները փոխադրվել են հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներ:

 

"The Rolling Stones"-ի ալբոմների ընդհանուր տպաքանակը, որոնց թիվը գրեթե 30 Է (չհաշված համերգայինները), գերազանցել Է 250 միլիոնը, ընդ որում 200 միլիոնը վաճառվել Է ԱՄՆ-ում: 1989 թվականին խումբը մտել Է Ռոք-ն-ռոլի փառքի սրահ, իսկ 2004 թվականին, ըստ Rolling Stone հանդեսի վարկածի, չորրորդ տեղն Է զբաղեցրել բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցուցակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: