Լրագրող, լուրերի մեկնաբան Արտյոմ Կարապետյանն այսօր նշում է  տարեդարձը: 35 ամյակը տոնող հաղորդավարը ESem.am-ի հետ զրույցում ասաց,  որ օրն անցկացնելու է Թբիլիսիում, որն իր ու կնոջ` դերասանուհի Յուլիա Ֆինկի սիրելի քաղաքն է: Հեռուստամեկնաբանը հոբելյանական տարեդարձի կապակցությամբ փոքրիկ խնջույք է կազմակերպելու Թբիլիսիի ակումբներից մեկում: «Կարծում եմ` երեկոյան մի լավ կզվարճանանք, հուսամ` ընկերներս ինձ անակնկալ կմատուցեն  ու երեկոյան կմիանան մեզ»,-ասաց նա:

 

 

 

 

Արտյոմին առաջինը կինն է շնորհավորել:  «Արդեն մի քանի տարի է` ծննդյանս տոնի կապակցությամբ առաջին շնորհավորանքը Յուլիայից եմ լսում: Նրան հաջորդում են ընկերներս, բարեկամներս ու հարազատներս, ովքեր ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում և յուրօրինակ բարեմաղթանքներ ասում,- ասաց Արտյոմը` հավելելով, առաջին նվերն էլ Յուլիայից է ստացել,- նա ինձ նվիրեց այն, ինչին ես շատ վաղուց էի սպասում»:  Հաղորդավարը չցանկացավ մանրամասնել, թե ինչ նվերի մասին է խոսքը:

 

 

 

 

Հաղորդավարը մինչև 25 տարեկանը շատ է սիրել իր ծննդյան օրը. «Մեծ ոգևորությամբ էի սպասում ծննդյանս օրվան ու այդ օրը շատ ուրախ էի լինում, բայց 25-ից հետո այդ կրակը մարեց: Ամենահիշարժան ծննդյանս օրն էլ հենց 25 ամյակս էր, խելառ օր ունեցա»:

 

ESem.am-ը շնորհավորում է Արտյոմին և մաղթում նորանոր հաջողություններ: