Դերասանուհի Մարիոն Կոտիյարը, ով «2 ցերեկ, 2 գիշեր» ֆրանսիական ֆիլմի գլխավոր դերակատարն է, Կաննի կինոփառատոնին բոլորին զարմացրել է իր զգեստով: Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները, նա կարմիր գորգի է դուրս եկել արտասովոր զգեստով՝ կարված կոճակներից և գարեջրի շշի խցաններից:

 

Պարզվել է, որ զգեստի « հիմքում մետաքս է, բացի այդ, դրա վրա եղել են տարբեր տեսակի ուլունքներ: Դիզայներ Մեյսոն Մարտին Մինգելան հավաստիացնում է, որ բոլոր առարկաները գնել են Փարիզի և Բրյուսելի հին իրերի շուկաներից: