Կանադացի 25-ամյա ռեժիսոր Քսավիե Դոլանի «Սիրելի մայրիկ» (Mommy) կինոնկարին հաջողվել Է մտնել Կաննի կինոփառատոնի առաջատարների խումբը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Le Film Francais հանդեսի՝ մայիսի 23-ին հրապարակված վարկանիշում այն զբաղեցրել Է չորրորդ հորիզոնականը՝ չորս բարձրագույն բալով:
Նաեւ անցած հինգշաբթի բրիտանացի առաջատար ռեժիսոր Քեն Լոուչի՝ գլխավոր մրցույթում ներկայացված «Ջիմմի սրահը» ֆիլմին չի հաջողվել մտնել ֆավորիտների շարքը, այն՝ երկու բարձրագույն բալով, վարկանիշի 10-րդ հորիզոնականում Է:
Վարկանիշը, որը ոչ պաշտոնական բնույթ Է կրում, նախկինի պես գլխավորում Է բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների «Երկու օր, մեկ գիշեր» ժապավենը: Այն ունի ութ բարձրագույն բալ: Երկրորդ տեղում Է թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեիլանի «Ձմեռային քունը», իսկ երրորդում՝ մավրիտանացի ռեժիսոր Աբդերռահման Սիսակոյի «Թիմբուքթու» ֆիլմը: