Aroxj.am-ը գրում է.

 

Հոդի բորբոքային հիվանդությունը՝ արթրիտը (հոդաբորբ) հաճախ հանդիպող հիվանդություններից է: Հստակ վիճակագրություն չկա, թե քանի արթրիտով հիվանդ կա Հայաստանում, սակայն հայտնի էհիվանդությունը ավելի տարածված է կանանց շրջանում:

 

Պատճառներ

 

Արթրիտը կարող է առաջանալ վարակիչ հիվանդություններից, ինչպիսին են տուբերկուլոզը, գոնորեան, բռուցելոզը, դիզինտերիան, անգինան: Հոդային բորբոքումը կարող է լինել նաև վնասվածքների հետևանքով: Արթրիտի տարածված ձևերի ( ռևմատիզմի ժամանակ) առաջացմանը նպաստում են ալերգիան, իմունիտետի խանգարումները: Բացի այդ արթրիտը կարող է լինել նաև գենային ու ժառանգական: Բոլոր այն հիվանդությունները, որոնք թուլացնում են օրգանիզմի իմունային համակարգը կարող են դառնալ արթրիտի նախապայման՝ օջախային վարակը' նշագեղձերի բորբոքումը, քթի հավելյալ ծոցերի:

Նախանշաններ

 

Արթրիտի դեպքում լինում են հոդացավեր, որոնք սրվում են շարժումների ժամանակ, գամվածության զգացումով: Կարող են առաջնալ ուռածություն, հոդաձևի փոփոխություն, ինչը պայմանավորված է հոդային հյուսվածքների բորբոքմամբ, հոդի և դրա խոռոչում բորբոքային հեղուկի կուտակմամբ: Հոդին հարող մաշկը շոշափելիս այն սովորաբար տաք է լինում, երբեմն'կարմրած: Հիվանդությունն ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, երբեմն' ջերմաստիճանի բարձրացմամբ:

 

Շարունակությունը` այստեղ: