Lusabac.info-ն գրում է.
Քիմ Քարդաշյանն ու Քենյա Ուեսթը կրկին ուշադրության կենտրոնում են. մամուլը հայտնում է, որ փարիզյան հարսանիքը, որի մասին այդքան խոսվում էր, չի կայանա: Սակայն հայտնիները չեն չամուսնանալ, ուղղակի նրանց հարսանյաց արարողությունը կկայանա Իտալիայում:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Փարիզում կկայանա նախատոնական ճաշկերույթ, որից հետո հյուրերը մասնավոր ինքնաթիռներով կմեկնեն Իտալիա, որտեղ էլ կկայանա հարսանյաց հանդեսը:
Հայտնի է դարձել, որ հարսանիքի սցենարը հայտնի չէ անգամ նրանց հարազատներին:
Քիմի հարսանեկան զգեստի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ հարսանիքին մնացել է մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի. այն նախատեսված է մայիսի 24-ի համար: