Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բեմական կերպարը։
Իր Dream World Tour-ի շրջանակներում նա Փարիզում է, որտեղից էլ հենց հրապարակել է լուսանկարը։
Իր միկրոլբոգում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին շքեղ զգեստ է կրում. վառ գույնի հագուստը դիմացի հատվածում բավական կարճ է։ Լիլիթ Հովհաննիսյանն այն համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Մեկնաբանություններում երգչուհին հայտնել է օրերս կայանալիք իր համերգների մասին։