Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին փորձել է գնել իրեն դուր եկած Maritime Inn փաբը, որը գտնվում է Բրիքսհեմում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Star-ին, որն էլ վկայակոչում է հաստատության սեփականատեր Փեթ Սեդոնին։ Նրա խոսքով՝ Հարին հաստատություն էր այցելել ընկերների հետ՝ նախաամուսնական երեկույթի:
Հյուրերը Maritime Inn-ում անցկացրել են մի քանի ժամ: «Հարին ասաց ինձ, թե որքան շատ է հավանել փաբը, և ես կատակեցի, որ նա կարող է այն գնել»,- ասել է Սեդոնը: Նա արքայազնին ասել է գինը (£650 հազար), և Հարին խոստացել է պատրաստել առձեռն գումարը: Սակայն նա իր մոտ ունեցել է ընդամենը £6,50, և գործարքը չի կայացել, հայտարարել է փաբի տերը:
Շարունակությունը` այստեղ: