Tert.am-ը գրում է.
Նյու Յորքի պետական համալսարանի 3 ուսանողուհիներ, որոնք միասին են բնակվում վարձակալած բնակարանում, մարտ ամսին գնած հնամաշ բազմոցում պատահմամբ 40.800 դոլար են հայտնաբերել։ Ինչպես նշում է The Guardian-ը, այս պատմության մեջ առավել հետաքրքրական է այն հանգամանքը, որ նրանք օգտագործված բազմոցը գնել էին ընդամենը 20 դոլարով։
Սակայն հետագայում պարզվել է, որ ծրարների մեջ թաքցված գումարը պատկանում է 91-ամյա մի կնոջ։ Ուսանողուհիներն ազնվություն են ցուցաբերել և վերադարձրել են տասնյակ հազարավոր դոլարները տարեց կնոջը։
Շարունակությունը` այստեղ: