Tert.am-ը գրում է.

 

ԱՄՆ-ի Օքլենդ քաղաքում բնակվող արվեստագետ Գրեգորի Քլոենն իր գիտելիքներն ու հմտություններն օգտագործում է արժանի գործի համար՝ տներ կառուցելով անօթևանների համար:

 

Ինչպես հայտնում է Oddity Central-ը՝ օգտագործելով վերամշակված նյութեր ու առարկաներ, որոնք հայտնաբերել է փողոցում, ամերիկացին փոքր շարժական տներ է կառուցում՝ յուրաքանչյուրը՝ բազմոցի չափսի: Տները ներկայանում են սրածայր տանիքներով՝ անձրևաջրերը չկուտակելու նպատակով, և անիվներով՝ տեղաշարժելու համար: Նա 10 ապաստան է կառուցել «Անօթևանների տների նախագծի» շրջանակներում և հույս ունի ավելին կառուցել:

 

Թեև տները շատ հարմարություններ չունեն, դրանք բավական են մեկ մարդու համար, ով քնելու այլ տեղ չունի: Տները ներկայանում են պայծառ գույներով և արտասովոր կառուցման նյութերով, ինչպես օրինակ՝ լվացքի մեքենայի դռները՝ որպես պատուհաններ, և մինիվենի վերնամասը՝ տանիքի փոխարեն:

 

Շարունակությունը` այստեղ: