Հնդկաստանի գերագույն դատարանը ճանաչել է, այսպես կոչված, երրորդ սեռը, երբ մարդն իրեն չի համարում ոչ տղամարդ, ոչ կին: Հնդկաստանի` հազարավոր տարիների հարուստ մշակութային պատմության մեջ երրորդ սեռի ներկայացուցիչները նշանակալի դեր են խաղացել և մի ժամանակ մեծ հարգանք են վայելել: Նրանց մասին հիշատակվում է Ռամայանա և Մահաբհարատա էպոսներում: Սակայն այսօր երրորդ սեռի նկատմամբ մոտեցումը խեղաթյուրվել է՝ պատմական հարգանքը վերափոխելով  անտարբերության։


Բնակչության զգալի մասն իրենց ապրուստը վաստակում է մարմնավաճառությամբ, մուրացկանությամբ կամ պարի միջոցով։ Լուսանկարիչ Թոմ Պիետեասիկը փորձել է ներկայացնել Հնդկաստանում երրորդ սեռն ընդունած հասարակության տխուր և մտածելու տեղիք տվող կյանքը՝ նկարների միջոցով։


Արավանին և Մոհինին հավաքվել են Կուվեգեմ գյուղում՝ նշելու իրենց հարսանեկան արարողությունը


Հիջրան ներկայացնում է իր լուսանկարները` մինչ սեռափոխությունը և սեռափոխությունից հետո։

Հիջրան` ազգային-ավանդական հագուստով

Կավիան գումար է վաստակում` Չենաիի փողոցներում մարմնավաճառությամբ զբաղվելով

Հնդկաստանում շուրջ 2 միլիոն տրանսգենդեր է բնակվում աղքատության և չքավորության մեջ


Կինը պատրաստվում է իր ընկերների հետ կազմակերպվող երեկույթին

Լակշան փողոցային պարուհի է և պատրաստվում է հերթական պարային համարին

Նախկին անասնապահն այժմ սպասում է հերթական հաճախորդին

Տրանսսեքսուալների, տրավեստիների, տրանսվեստիտների և ներքինիների հետ միասին նրանց կոչում են հիջր

Տրանսսեքսուալ կինը ժամանակակից հագուստով` Չենանիում